211652_close_icon
views-count7231 դիտում article-date 12:05 18-06-2022

Երևանի քաղաքապետարանն ու «Մետրոգիպրոտրանսը» համաձայնագիր են ստորագրել. Տիգրան Ավինյան

Սանկտ-Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:

«Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։

Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր