211652_close_icon
views-count36060 դիտում article-date 21:48 17-06-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21099 –ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 22-ամյա Էդգար Ս.-ի վարած BMW մակնիշի և 41-ամյա Զոհրաբ Մ.-ի վարած ВАЗ 21099  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդգար Ս.-ն , նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղինակ Հ.-ն և Զոհրաբ Մ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Մանվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին, իսկ անվահեծաններից մեկն էլ կոտրվել է:

Օպերատիվ է գործել Գավառի հիվանդանոցի  բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Բակուր Սարիբեկյանը, ում կողմից  վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝   Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր