211652_close_icon
views-count15842 դիտում article-date 15:28 23-08-2020

Ավտովթար Լոոռու մարզում. բախվել են ВАЗ 2106-ն ու ВАЗ 21099-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Վանաձոր-Դսեղ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Դսեղ գյուղի բնակիչ, 24-ամյա Բ. Եգանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և Վահագնի գյուղի բնակիչ, 52-ամյա Վ. Մխիթարյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 21099-ի վարորդ Վ. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, Վահագնի գյուղի բնակիչ, 55-ամյա Գ. Մալխասյանը Վանաձորի բնակիչ, 61-ամյա Ս. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Դ. Աթոյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր