211652_close_icon
views-count3078 դիտում article-date 18:04 17-06-2022

Վիրավորական է մեզ համար՝ արժանանալ նման անտեսման. Օլյա Օսիպյան

Երեկ՝ հունիսի 17-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը (4:1), որի առթիվ Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Օլյա Օսիպյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուրախ ենք, որ ՀՖՖ-ն մեծ շուքով նշում է իր հիմնադրման 30-ամյակը:

Հրավիրված են ներկայացուցիչներ ՖԻՖԱ-ից և ՈՒԵՖԱ-ից, ներկա են տղամարդկանց ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ և մի շարք այլ ճանաչված հյուրեր, սակայն վիրավորական է մեզ համար՝ արժանանալ նման անտեսման և կանանց ազգային հավաքականի և ոչ մի ֆուտբոլիստի չհրավիրել այս միջոցառմանը։ Շնորհավորում ենք, պարոնայք»,- գրել է Օսիպյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր