603 դիտում
16:56 17-06-2022
Նարեկ Մկրտչյանը ավստրիացի իր գործընկերոջ հետ որոշել է համագործակցության տարբերակները տեղափոխել գործնական փուլ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղություններին։
Կարևորվել է աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, երեխաներին և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև քաղաքացիների աշխատանքի տեղավորմանն ուղղված ծրագրերի, զբաղվածության կենտրոններում կարիերայի ուղղորդման ծառայությունների և դրանց թվայնացման մեխանիզմների վերաբերյալ ավստրիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում վերջիններս պատրաստակամություն են հայտնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության քննարկված տարբերակները տեղափոխել գործնական փուլ։

Նմանատիպ նյութեր
950 դիտում
12:30 17-06-2022
Նարեկ Մկրտչյանը Հռոմում էստոնացի իր գործընկերոջ հետ քննարկել է երեխաների այլընտրանքային խնամքի հարցը
1090 դիտում
21:12 27-10-2022
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է սոցիալական ոլորտում համագործակցության հարցերը
2707 դիտում
13:10 12-06-2015
Բաքվում վրաերթի ենթարկված եվրոխաղերի ավստրիացի մարզուհիներին լուրջ վնասվածքներով տեղափոխել են Ավստրիա
Այս բաժնից
1021 դիտում
21:18 18-05-2024
1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանը