Բաքվում վրաերթի ենթարկված եվրոխաղերի ավստրիացի մարզուհիներին լուրջ վնասվածքներով տեղափոխել են Ավստրիա
Նախօրեին Բաքվում տեղի ունեցած վրաերթից տուժած Եվրոխաղերի 3 ավստրիացի լողորդուհիներին տեղափոխել են Ավստրիա: Այդ մասին հայտնել է Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Օլեվեր Մեննելը:
Պարզվել է, որ նրանք քայլելիս են եղել մայթով, երբ ավտոբուսը ընթացել է վերջիններիս վրա:
Մեննելի խոսքով՝ ավստրուհիներից Վերենա Բրեյթը ստացել է ամենաքիչ վնասվածքը՝ կոտրված է նրա աջ ոտքը: Մյուս երկուսը՝ Վանեսա Շաինովիչը և Լունա Պաժերը, ստացել են լուրջ վնասվածքներ՝ Պաժերը բազմաթիվ կոտրվածքներ ունի, իսկ Շաինովիչը՝ ձեռքի կոտրվածք: