211652_close_icon
views-count905 դիտում article-date 17:16 16-06-2022

Շանթ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի անվան միջազգային  ավանդական հուշամրցաշարի հաղթող

Հայ շախմատասերի հիշողությունում երբեք չի ջնջվի վաղամեռիկ գրոսմայստեր, իմաստուն խաղի շնորհալի վարպետ և քաղաքացի Կարեն Ասրյանի անունը:

Նա փոքր տարիքում մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ դարձավ մինչև 10 տարեկանների ԽՍՀՄ առաջնության  հաղթող և ոսկե մեդալակիր: Այնուհետև Ասրյանը բազմիցս հաղթող ու մրցանակակիր է դարձել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում և շախմատի համաշխարհային օլիմպիադաներում:

Մեծ շախմատիստի հիշատակը վառ պահելու գործում շնորհակալ աշխատանք է կատարում նաև շախմատի հանրապետական ֆեդերացիան, որը կազմակերպել և հաջողությամբ անցկացնում է Կարեն Ասրյանի անվան միջազգային  ավանդական հուշամրցաշարը:

Մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը  անցկացվեց թվով 13-րդ ավանդականը: Ութ երկրների 98 մասնակիցների պայքարում ինը հնարավորից 7, 5 միավոր վաստակեց և միանձնյա հաղթող ճանաչվեց երևանցի Շանթ Սարգսյանը:

Յոթական միավորով երկրորդ և երրորդ տեղերը  միմյանց միջև բաժանեցին  Արթուր Դավթյանը և իրանցի  Ամին Թաբաթաբային:

Նմանատիպ նյութեր