Շանթ Սարգսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի շախմատիստի հիշատակը հավերժացնելու նպատակով, արդեն 14 –րդ տարին անընդմեջ, անցկացվում է միջազգային մրցաշար:
Մասնակիցների թվում զգալի տոկոս են կազմում գրոսմայստերները: Այս անգամ 11 երկրների 65 պատվիրակներից 19 –ը ունեին շախմատիստի բարձրագույն կոչումը: Նրանց շարքում էին մեր երկրի ներկայացուցիչները:
Ավելին, երևանցի Շանթ Սարգսյանը հեղինակությունների մրցապայքարում ինը հնարավորից վաստակեց յոթ միավոր, ճանաչվեց մրցաշարի միանձնյա հաղթող և տասը կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Նրան հաջորդեց թիմակից Տիգրան Հարությունյանը, որը նույնքան հնարավորից վաստակեց 6 , 5 միավոր և բաժանեց 2 – 7 –րդ տեղերը: Կես միավորով ետ մնաց Մանուէլ Պետրոսյանը, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանի անվան դիմաց գրանցվեց 4, 5 միավոր:
Մրցանակային հիմնադրամը կազմում էր 25 հազար ԱՄՆ դոլար: