ՌԴ-ն և ԱՄՆ-ը գտնվում են դիմակայության խիստ թեժ կետում. չկա երկխոսություն. Պեսկով
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գտնվում են դիմակայության խիստ թեժ կետում: Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք, որ անցյալ տարվա հունիսին Ժնևում տեղի է ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը: Սակայն մինչ այս պահը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պեսկովը, երկրների միջև երկխոսությունը բացակայում է: