Եղեգնաձոր քաղաքում շչակներ են գործարկվելու
Հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։
Գործարկվելու են քաղաքի շչակները:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ: