211652_close_icon
views-count3693 դիտում article-date 20:42 15-06-2022

Էմմիին փայլուն ապագա է սպասվում․ հայտնիները` 11-ամյա երգչուհու մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարձրաճաշակ երգ-երաժշտություն, հայտնիություն, նոր ձեռքբերումներ։ Այս ճանապարհով է քայլում երգչուհի Էմմին, ով բնակվում է ԱՄՆ-ում։

Երգչուհին ընդամենը 11 տարեկան է, սակայն հասցրել է ավագ գործընկերներին հիացնել իր երաժշտական ճաշակով և տաղանդով։ Էմմիին ճիշտ ճանապարհով ուղեկցողը հայրն է՝ Կարեն Հակոբյանը, ով նաև նրա պրոդյուսերն։ Փոքրիկ երգչուհին շեշտում է, որ երաժշտական կրթությունից բացի նրան օգնում և ճիշտ խորհուրդներ են տալիս հայրիկի ընկերները, ովքեր անվանի երաժիշտներ են։

Էմմին տիրապետում է նաև երաժշտական գործիքների: Սիրում է բաս կիթառ, բայց նվագում է դաշնամուր և հարվածային գործիքներ։ Երաժշտական ոճերում ևս սահմանափակում չունի։ Երգում է ջազզ, ռոք, սոուլ, հիփ-հոփ, դասական, ժողովրդական և այլ ոճերում։ 11-ամյա երգչուհուն չի գայթակղում մանկական առօրյան, խաղերն ու բակային հանդիպումները․ նա որոշել է հմտանալ ու կատարելագործվել երաժշտական ասպարեզում, որն իր աշխարհն է համարում։

Էմմին երգից բացի հասցնում է նաև հետաքրքրվել այն ամենի մասին, ինչը կապ ունի, բեմի նկարահանումների, հայտնի ու սիրված լինելու հետ։ Նա հաճախակի է ներկա գտնում ամերիկյան մեգաաստղերի շոուներին, փորձում հասկանալ նրանց հաջողության բանաձևը։

Մեր թղթակցի հետ զրույցում երգչուհին խոսել է առաջիկա ծրագրերի մասին, սակայն փակագծերը շատ չի բացել։ Հստակ է մի բան․ նորություններ շատ է ունենալու, որոնք կապված են լինելու թե՛ հայկական , թե՛ ամերիկյան շոուբիզնեսի հետ։ Երգչուհին բնակվելով արտերկրում՝ չի կորցնում հայ մնալու իր ցանկությունը։ Երազանքն է խաղաղ տեսնել իր Հայաստան աշխարհը։

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հաջողություն է մաղթում փոքրիկ երգչուհուն և սպասում նորությունների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր