23382 դիտում
15:25 14-06-2022
Ռաֆիկ Մադոյանի բացառիկ հարցազրույցը՝ Դեդ Հասանի հետ առնչություն ունենալու և իր անունը Ղամարյանի սպանությանը կապելու լուրերի մասին. meganews.am
Երկարատև լռությունից հետո գործարար Ռաֆիկ Մադոյանը բացառիկ հարցազրույց է տվել MegaNews.am-ի խմբագրին։ Նա ցանկացել է, որ մարդիկ իրեն վերաբերող տեղեկությունները լսեն հենց իրենից, ոչ թե կարդան մամուլում հրապարակվող՝ իրականությանը չհամապատասխանող, առանց փաստերի ներկայացվողտեղեկությունները։ Ռաֆիկ Մադոյանը հարցազրույցներ տալ չի սիրում, բայց իր խոսքով՝ հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ արդեն հնարավոր չէր լռել, քանի որ հիմա լռել, կնշանակի համաձայնել մամուլում հրապարակվող տարատեսակ անհեթեթ տեղեկություններին։ Մարդիկ պիտի իմանան իրականությունը։
Հայաստանյան մամուլում վերջին սկսեցին լուրեր տարածել, թե 2022 թ. հունիսի 2-ին Մոսկվայում կատարված՝ Հովհաննես Ղամարյանի սպանությունը կապված է Ռաֆիկ Մադոյանի հետ, և դա Մոսկվա կինոթատրոնի մոտ եղած դեպքի «վրեժն» է։ Հիշեցենք՝ 2021 թ․ Մոսկվա կինոթատրոնի մոտ սպանվել էր Ռաֆիկ Մադոյանի թիկապահը։ Մադոյանի հետ զրուցելով՝ փորձել ենք որոշ փակագծեր բացել։ Ընդգծենք, որ այս օրերին Մադոյանն իրավապահների հատուկ հսկողության տակ է, այդուամենայնիվ, խմբագրին հաջողվել է հարցազրույց անցկացնել։ Մինչև մեր զրույցը փորձեցինք Գեղարքունիքի մարզում, հատկապես Գավառում ճշտել՝ ինչ են խոսում Գավառում բնակվող Ռաֆիկ Մադոյանի մասին։
Բնակիչներն ասում են՝ Ռաֆիկ Մադոյանը շատերին է օգնության ձեռք մեկնել։ Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին մեծ ու բարի գործեր է արել։ Հովհաննես Ղամարյանի մասին, սակայն, դրական տեղեկություններ չստացանք։ Մեզ տեղեկացրին՝ Մոսկվայում նրա մահանալու օրը Գավառում հրավառություն է եղել․ ասում են՝ ժամանակին շատ մարդկանց կյանքերի տարատեսակ վնասներ է հասցրել, կյանքեր են խորտակվել։
Հարցազրույցի ընթացքում Ռաֆիկ Մադոյանին խնդրեցինք մանրամասնել՝ ինչ բարի գործերի մասին են պատմում բնակիչները, սակայն Մադոյանը նշեց՝ դա ամենաքիչն էր, որ կարող էր անել իր հայրենիքի ու հայրենակիցների համար. չի սիրում պատմել այդ մասին։ Մինչև Ղամարյանի սպանության դեպքին Ռաֆիկ Մադոյանի անունը կապելու լուրերի մասին զրուցելը նախ անդրադարձանք այն փաստին, որ Մադոյանի մասին մամուլում հրապարակումներ ներկայացնելիս տալիս են «քրեական հեղինակություն» որակումը և շեշտում, թե նա եղել է Դեդ Հասանի մտերիմը։
«Ես մանկավարժների ընտանիքում եմ մեծացել․ մայրս ուսուցչուհի է եղել, հայրս՝ դպրոցի տնօրեն։ Հիմա իմ կնոջ, երեխաների ու մայրիկի հետ ապրում եմ Գավառում, բիզնես գործունեություն եմ ծավալում և, իսկապես, չկա որևէ փաստ, որը կստիպի մտածել, որ ինձ նման որակում կարելի է տալ։ Ես երբեք չեմ արել այնպիսի բաներ, որ իմ երեխաներն իմանան ու ես դրանից ես կամ նրանք ինձ վատ զգանք մեզ։ Ես, անկախ իմ վրա արված մահափորձերից՝ երբեքորևէ մեկին «պատասխան» չեմ տվել», - նշեց Մադոյանը։ Նա ընդգծեց՝ եղել են դեպքեր, երբ քրեական հեղինակություններին որևէ տեղ հանդիպելու, խոսելու առիթ է եղել, բայց դա չի նշանակում՝ ինքը քրեական հեղինակություն է։ «Մի՞թե մյուս մարդիկ քրեական հեղինակությունների հետ երբևէ որևէ տեղ կամա-ակամա չեն հանդիպել կամ չեն խոսել։ Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց, բայց դա դեռ չի նշանակում՝ ինձ հարելի է որակել որպես քրեական հեղինակություն։ Ես բազմաթիվ բժիշկ, արվեստագետ ընկերներ ունեմ, որոնց հետ մտերիմ եմ ու հաճախակի եմ հանդիպում․ ինչո՞ւ որևէ առիթով այդ մասին չեն խոսում։ Իսկ Դեդ Հասանի մասին խոսելով՝ կարող եմ ասել՝գիտեմ, որ այդպիսի մարդ կա, բայց նրան անձնապես չեմ ճանաչել», - նշեց Մադոյանը։ Մեր իրականության մեջ զարմանալի մի երևույթ կա․ ազդեցիկ կամ մեծ հարգանք վայելող մարդիկ երբեմն զարմանալիորեն ներկայացվում են որպես քրեական հեղինակություն, և դժվար է հասկանալ՝ ով ու ինչպես է այդ որակումը, այդ «ստատուս»-ը տալիս։ Սովորաբար, մարդիկ, որոնք այդ աշխարհին են պատկանում, անձամբ են այդ մասին ասում։ Եվ, առհասարակ, իրավապահ համակարգում ցանկ կա գողերի և գողականների մասին, Ռաֆիկ Մադոյանը երբևէ այդ ցանկում չի եղել։ Սովորաբար, եթե ինչ-որ մեկն ինչ-որ քրեական գործով է անցնում կամ տվյալ անձին առնչվող հրապարակում է ներկայացնում ոստիկանության կողմից, ապա նման դեպքերում նրանք, ովքեր քրեական հեղինակություն են, հենց այդ հրապարակումներում նշվում է այդ մասին, սակայն Ռաֆիկ Մադոյանի դեպքում ոստիկանության հրապարակած նյութերում նման որակում չկա։ Մոսկվայում Ղամարյանի սպանությունից հետո իրավապահների՝ իրեն ուշադրության կենտրոնում պահելը Մադոյանը որևէ կերպ չի կարողանում հասկանալ։ Ասում է՝ չի պատկերացնում, թե ինչպես, ինչ փաստերի վրա հիմնվելով՝ կարելի է իր անձը կապել կատարվածի հետ։ Մահափորձեր եղել են մի քանի անգամ, բայց Մադոյանը շարունակել է ապրել իր սկզբունքներին հավատարիմ՝ իրավապահների գործը թողնելով իրավապահներին։ Նա հիշում է այն ծանր օրը, երբ 2011 թ․ Մոսկվայում իր դեմ կատարված մահափորձի օրը մի կերպ, հրաշքով փրկվեց։ 2013 թ․ իրավապահները կանխել էին սպանության փորձը։ 2018 թվականին էլ Ամերիկայում սպանության փորձ արվեց Ռաֆիկ Մադոյանի դեմ։ Մահափորձ անողը նախ սխալմամբ կրակել էր մեկ ուրիշի գլխին, որը մահացել էր, հետո կրակել էր Ռաֆիկ Մադոյանի սրտին։ Բժիշկները հրաշքով կարողացել էին փրկել Մադոյանի կյանքը։ Մադոյանին սպանելու փորձ կատարողը Ամերիկայում հայտնաբերվել էրիրավապահների կողմից։ Նա ցմահ դատապարտվել էր։ Մամուլում եղած տեղեկությունների և սպանությունների պատվիրատուն եղել էր Հովհաննես Ղամարյանը։Ավելին՝ դրա վերաբերյալ նաև իրավապահ մարմիններին էին տեղեկություններ հրապարակել։ Այդ փաստին նաև ռուսական մամուլն էր բազմիցս անդրադարձել։ «Սպանության փորձեր են եղել, տարիներ են անցել, տրամաբանական է՝ վրեժխնդիր լինողը վաղուց իր վրեժը լուծած կլիներ։ Ես ո՛չ տասնամյակներ առաջ, ո՛չ էլ հիմա իրավապահների գործառույթն ինձ վրա չեմ վերցրել, որ որևէ մեկին պատասխանատվության ենթարկեմ որևէ կերպ։ Ես ընդամենն ուզում եմ ապրել իմ ընտանիքում, արարել իմ հայրենիքում, աշխատել ու հնարավորության դեպքում օգտակար լինել իմ հայրենակիցներին ու հայրենիքին», եզրափակեց Մադոյանը։ Հիշեցնենք՝ 2022 թ. հունիսի 2-ին Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկի պողոտայում, մասնավոտապես՝ «Սեյջի» ռեստորանի հարևանությամբ, հայտաբերվել էր 1960թ. ծնված Հովհաննես Ղամարյանի (քյավառցի Հովո) դիակը՝ հրազենային վնասվածքով։ «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով ՝ Ղամարյանը Հայաստանում հետախուզման մեջ էր գտնվում 2013 թվականին Ռաֆիկ Մադոյանի սպանությունը նախապատրաստելունուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով։ Տելեգրամյան «Բազա» ալիքը Ղամարյանիսպանությունից կարճ ժամանակ անց հրապարակեց սպանության կադրերը, որոնք ստացել էր տեսանկարահանող սարքերի միջոցով։ Այդ տեսանյութում երևում էր, որ զինված տղամարդը կրակում է Ղամարյանի մեջքին և գլխին: Սպանության օրը՝ երեկոյան հայտնաբերվել էր սպանության մեջ կասկածվողը։ Ռուսական մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ հայազգի գործարար Հովհաննես Ղամարյանի սպանության մեջ մեղադրվողանձը խոստովանել է իր մեղքը, նրան ճանաչել են նաև վկաները: Այս մասին հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան: «ՌԻԱ Նովոստի»-ն գրեց, որ իրավապահ մարմիններում իր աղբյուրի տրամադրած տվյալների համաձայն՝ Ղամարյանի սպանության մեջ մեղադրվողը ՀՀ քաղաքացի, 24-ամյա Հայրիկ Երվանդյանն է:
Ռուսական «Գազետա»-ի հետ հարցազրույցում Հայրիկ Երվանդյանի փաստաբան Մուշեղ Հայրապետյանը մասնրամասնել է՝ Ռուսաստանում գործող օրենսդրության համաձայն՝ պարվիրված սպանության համար անձին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում, իսկ անձնական դրդապատճառներով սպանության դեպքում՝ 6-15։
Նա վստահեցրել է, որ իր պաշտպանյալը պատվիրված սպանություն չի գործել։ Սպանությունը եղել է անձնական դրդապատճառներով։ Ի դեպ, օրերս Հայրիկ Երվանդյանի փաստաաբանը` Մուշեղ Հայրապետյանը, Հայաստան է եկել, զանգահարել է Ռաֆիկ Մադոյանին, խնդրել է հադիպել։ Մադոյանը զարմանքով է արձագանքել, ասել է՝ հանդիպելիս ինչի՞ մասին պետք է խոսեն։ Այնուամենայնիվ, հանդիպումը կայացել է, քանի որ Մադոյանը չի ցանկացել մերժել փաստաբանին։
«Այդ հանդիպումը ոչինչ չի տվել։ Ես ի սկզբանե էլ չգիտեի՝ նրա հետ հանդիպելով՝ ինչի մասին պետք է խոսենք, պարզապես չցանկացա մերժել այդ մարդու հանդիպման առաջարկը։ Փաստաբանը հիմա Հայաստանում է։ Պարզապես, հանրությունից որևէ բան չթաքցնելու համար ուզեցի նաև այդ հանդիպման մասին նշել» ,- պատմեց Ռաֆիկ Մադոյանը՝ շեշտելով՝ Հայտրապետյանի հետ հանդիպման ընթացքում Ղամարյանի սպանության հետ կապված՝ քննարկում չի եղել, քանի որ Մադոյանն ասել է՝ այդ դեպքի հետ կապված՝ խոսելու կամ ասելու որևէ բան չունի։
Փաստաբան Մուշեղ Հայրապետյանը երկրորդ անգամ հանդիպելու առաջարկ է արել, իսկ Ռաֆիկ Մադոյանն ասել է՝ կմտածի այդ մասին, թեև նա չի պատկերացնում, թե ինչի մասին պետք է խոսեն երկրորդ հանդիպման ընթացքում։ «Կմտածեմ, Ձեզ կպատասխանեմ։ Բայց ասեմ, որ ես Ձեզ ոչինչ չունեմ ասելու», -ասել է Մադոյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
12742 դիտում
15:17 16-12-2014
Դեդ Հասանի կլանի անդամները հաշվեհարդար են տեսել «օրենքով գող» «Թրթուրի» հետ
2802 դիտում
17:05 27-01-2014
Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի զարմիկին և նրա «սանիկին». տեսանյութ
2716 դիտում
17:30 06-02-2014
Եկատերինբուրգում «գողականները» մասնակցել են Դեդ Հասանի զարմիկի «յոթին». տեսանյութ
Այս բաժնից
1192 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1174 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
925 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին