Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի զարմիկին և նրա «սանիկին». տեսանյութ
Ռուսական Primecrime գործակալությանը հայտնի է դարձել, որ Մոսկվայի իրավապահները Մեծ ֆիլևսկայա փողոցում ձերբակալել են քրեական աշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ 56-ամյա «օրենքով գող» Թեմուր Միրզոևին: Վերջինս հայտնի է՝ որպես «Տիմուր Սվերդլովսկի» և հանդիսանում է հանգուցյալ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) զարմիկը:
Բացի Թեմուր Միրզոևից, իրավապահները միևնույն ժամանակ ձերբակալել են նաև Միրզոևի «սանիկին»՝ 43-ամյա Ռաժիդին Մեհրալիևին, նույն ինքը՝ Նիժնևարտովսկի Ռաջիկը: Ինչպես և նախկինում, Սվերդլոևն այնքան է «վատանում», որ իրավապահները ստիպված են լինում շտապօգնություն կանչել: