211652_close_icon
views-count1681 դիտում article-date 22:00 06-12-2025

Իրանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են իրանական միջուկային խնդիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդել Աթթայի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Այս զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային հարցը», – ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերել է նախարարության պաշտոնական Telegram ալիքը։

Բացի այդ, ասվում է հայտարարության մեջ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։

Նոյեմբերի 20-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը բանաձև ընդունեց, որով պահանջում էր, որ Իրանը անհապաղ գործակալությանը զեկուցի իր հարստացված ուրանի պաշարների և ապամոնտաժված միջուկային օբյեկտների վիճակի մասին։

Նմանատիպ նյութեր