12838 դիտում
15:17 16-12-2014
Դեդ Հասանի կլանի անդամները հաշվեհարդար են տեսել «օրենքով գող» «Թրթուրի» հետ
2013 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում սպանված քրեական աշխարհի հայտնի դեմքերից մեկի՝ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) կլանի անդամները ևս մեկ «օրենքով գողի» հետ են հաշվեհարդար տևել, ում կասկածում են իրենց «կնքահոր» սպանությունը կազմակերպելու մեջ:
Ռուսական Prime Crime գործակալությունը գրում է, որ դեկտեմբերի 15-ին «դեդականները» Սանկտ Պետերբուրգում «բերման են ենթարկել» սուխումցի 25-ամյա «օրենքով գող» Լաշա Բարատելիին, ով քրեական շրջանակներում հայտնի է Չիա մականվամբ (վրացերենից թարգմանաբար նշանակում է թրթուր):
Բարատելիին այդ օրը երեկոյան Լենինի պողոտայում գտնվող շենքի իր բնակարանի դիմաց անակնկալի են բերել 10 «դեդականներ», ևս 10 հոգի սպասել են ներքևում: Բարատելիին մի լավ ծեծի են ենթարկել, դանակով կտրվածքներ արել նրա դեմքի վրա՝ մինչև չճանաչելու աստիճան և այլ վնասներ ևս հասցրել:
Ըստ տեղեկությունների՝ Բարատելին թաքուն կյանք էր վարում. Հանրության մեջ չէր հայտնվում, իսկ հայտնվելու դեպքում՝ միայն անվտանգության ծառայողներով շրջապատված: Նրա գտնվելու մասին տեղեկությունը հայտնել է իր շրջապատի մարդկանցից մեկը: Նրան կասկածել են Դեդ Հասանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
Նմանատիպ նյութեր
13281 դիտում
15:29 28-11-2014
ՌԴ իրավապահներն ադրբեջանցի «օրենքով գող» Ռուֆաթ Գյանջինսկուն մեղադրել են Դեդ Հասանի սպանության մեջ. տեսանյութ
Այս բաժնից
889 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
829 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
946 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել