211652_close_icon
views-count966 դիտում article-date 12:21 14-06-2022

Բայդենը մտադիր իր թեկնածությունը դնել երկրորդ ժամկետի համար. Քարին Ժան Պիեր

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան Պիերը հունիսի 13-ին CNN հեռուստաալիքի եթերում հավաստել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է 2024 թվականին իր թեկնածությունը քվեարկության դնել երկրորդ ժամկետի համար, հայտնում է Tass-ը։

«Կարող եմ ասել, որ նախագահը բազմիցս հայտարարել է, որ պլանավորում է 2024 թվականին իր թեկնածությունը քվեարկության դնել»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ The Hill-ը պնդում է, որ վերընտրվելու համար Բայդենին  կարող են խանգարել նրա ցածր վարկանիշները։

Նմանատիպ նյութեր