«Լիվերպուլի» նորեկը դարձավ ԱՊԼ-ի պատմության մեջ ամենաթանկ տրասնֆերներից մեկը
Դարվին Նունյեսը, տեղափոխվելով «Լիվերպուլ», դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերներից մեկը:
«Բենֆիկան» այսօր հայտարարեց, որ «Լիվերպուլի» հետ համաձայնության է եկել՝ Ուրուգվայի հավաքականի 22-ամյա հարձակվողին 75+25 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերելու վերաբերյալ:
Հաշվի առնելով բոնուսները՝ գումարը կկազմի 100 միլիոն եվրո կամ 85,4 միլիոն ֆունտ ստեռլինգ. սա հինգերորդ ամենաբարձր գինն է լիգայի պատմության մեջ:
Ավելի թանկ եղել են միայն Ռոմելու Լուկակուն («Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 90 մլն ֆունտով), Պոլ Պոգբան («Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 93,25 մլն ֆունտով), Ռոմելու Լուկակուն («Ինտերից» «Չելսի»՝ 97,5 մլն) և Ջեկ Գրիլիշը («Աստոն Վիլայից» «Մանչեսթեր Սիթի»՝ 100 միլիոնով):
Նունյեսը Պորտուգալիայի նախորդ առաջնության 28 խաղերում խփել է 26 գոլ և դարձել առաջնության լավագույն ռմբարկուն։