211652_close_icon
views-count13451 դիտում article-date 00:31 04-08-2017

Նեյմարը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի խաղացող ու պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը

ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարեց «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է կնքել: Ըստ նախնական տեղեկությունների, Նեյմարը ՊՍԺ-ում կվաստակի շաբաթական 585 հազար եվրո՝ հարկերը հանելուց հետո: Նշենք, որ երեկ երեկոյան Նեյմարի ներկայացուցիչները անձամբ էին այցելել «Բարսելոնայի» գրասենյակ և վճարել 222 մլն եվրո՝ ֆուտբոլիստին ու ակումբին կապող պայմանագիրը միակողմանի կերպով խզելու նպատակով: Այսպիսով, Նեյմարը դարձավ պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը: Նա գերազանցեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ռեկորդը, որը 2016 թվականին 105 միլիոն եվրոյի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Նմանատիպ նյութեր