Մորատան դարձավ պատմության ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստը
«Չելսին» պաշտոնապես հայտարարեց, որ «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան կտեղափոխվի իր թիմ: Լոնդոնյան ակումբը 24-ամյա հարձակվողի համար կվճարի 80 միլիոն եվրո:
Մոտ ժամանակներս իսպանացին կհեռանա Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ռեալից» և կվերադառնա Եվրոպա՝ գործարքն ավարտելու համար:
Այդպիսով, Մորատան կդառնա պատմության ամենաթանկ իսպանացի ֆուտոլիստը՝ շրջանցելով Ֆերնանդո Տորեսին, որի համար 2011 թվականին «Չելսին» «Լիվերպուլին» վճարել էր 58 մլն եվրո: