211652_close_icon
views-count905 դիտում article-date 20:24 12-06-2022

Հայ մարզիկները Վրաստանում կայացած մրցաշարում հաղթել են․ «Առավոտ»

Հունիսի 11-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել Խառը մենամարտեր (MMA) մարզաձևի GFC 16 մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել են երեք մարզիկ` Թաթուլ Ավագյանը, Նարեկ Գալստյանը, Սամվել Վարդանյանը: Գրում է «Առավոտը»։

Պրոֆեսիոնալ մենամարտում սա արցախցի Թաթուլ Ավագյանի 4-րդ հաղթանակն է, Սամվել Վարդանյանի` 7-րդ հաղթանակը, իսկ Նարեկ Գալստյանը նախորդ մրցաշարերում է գրանցել մեկ հաղթանակ:

Արցախի MMA ֆեդերացիայի նախագահ և Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման պրոֆեսիոնալ մենամարտերը շատ բարդ են: Մարզիչի խոսքով` MMA-ն ամենահայտնի մարզաձևն է:

Նա հավելեց, որ Արցախի համար սա մեծ հաղթանակ է նման մեծ ռինգում, և մեր հավաքականը շարունակելու է համագործակցել մարզաձևի տարբեր կազմակերպությունների հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր