211652_close_icon
views-count2038 դիտում article-date 17:38 08-05-2024

Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ

Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ։ Ավագ տարիքի պատանիների պայքարում ոսկե մեդալակիր են դարձել Բայլոս Խուդոյանը, Ալեքս Թորոսյան, Արմեն Սահարյանը, Գոռ Հակոբյանը, Գևորգ Սիմոնյանը, Վլադիմիր Համբարձումյանը, Վաչիկ Միքայելյանը, Գոռ Հարությունյանը։

Երկրորդ տեղն են գրավել Գոռ Հարությունյանը, Արթուր Խաչատրյանը, Լուսի Տեր–Դավթյանը, Արշակ Ադամյանը։

Բրոնզե մեդալակիր են դարձել Սարգիս Հովհաննիսյանն ու Եփրեմ Մանուկյանը։ Մեծահասակների պայքարում Նարեկ Խաչիկյանը գրավել է առաջին, Էրիկ Կիրակոսյանը՝ երկրորդ տեղը։ Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս մարզիչներ Նվեր Թորոսյանի, Հակոբ Գրիգորյանի և Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր