Իհարկե լինելու են ցանկալի արդյունքներ, վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ինչ է ասվելու այդ մասին․ Սերժ Սարգսյանը՝ «Դիմադրություն» շարժման հետագա գործողությունների մասին
Tert.am-ը գրում է. Ես Ալիևին երբևիցե չեմ մեկնաբանալու և ոչ էլ պատասխանելու, նա ինձ համար այլևս գոյություն չունի։ Ի պատասխան լրագրողի հարցին Պանթեոնում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով «Դիմադրություն» շարժման հետագա գործողություններին, նա ասաց․ «Իհարկե լինելու են ցանկալի արդյունքեր, վաղը չէ մյուս օրը Իշխան Սաղաթելյանից կլսեք, թե ինչ է ասվելու այդ մասին»։