1601 դիտում
19:47 11-06-2022
Վարդապետության աստիճանի տվչություն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
Հունիսի 11-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու մասնավոր վարդապետության չորս աստիճանների տվչության արարողություն:
Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Ձեռամբ Մայր Աթոռի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց օրեր առաջ` հունիսի 8-ին, վարդապետական թեզ պաշտպանած Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Տամատյանին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
17:53 26-02-2024
Վարդապետության աստիճանի տվչություն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
1446 դիտում
15:03 30-09-2015
Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ մասնավոր վարդապետության 4 աստիճանների տվչություն. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»