211652_close_icon
views-count4767 դիտում article-date 14:49 11-06-2022

Ուժեղ կարկուտ Դեբետ գյուղում. բերքը 90 տոկոսով վնասվել է. NEWS.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Դեբետ գյուղում այսօր 30 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Դեբետի բնակչուհի Լուիզա Ղազարյանը:

«Ընդհանուր գյուղը շատ վնասներ է կրել կարկուտից, բայց ավելի ուժեղ մի երկու թաղամասում է եկել, որտեղ ամեն ինչ ավիրվել է: Վնասվել են մրգատու ծառերը, դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները` կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, լոբի, կաղամբ, սմբուկ, պղպեղ, բազուկ, սոխ, սխտոր եւ այլն»,-ասաց նա:

Բնակչուհին նշեց, որ կարկուտի հետեւանքով բերքը վնասվել է մոտ 90 տոկոսով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր