211652_close_icon
views-count1540 դիտում article-date 19:46 10-06-2022

Խոակին Կապառոս. Բոլոր 5 զգայարաններով կենտրոնացած ենք Ուկրաինայի դեմ խաղի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Դեռևս վերականգնման փուլում ենք: Առջևում ունենք 24 ժամ: Սա ֆուտբոլիստների համար ամենակարևոր փուլն է վերականգնման տեսանկյունից: Տեսնենք՝ ինչպես կվերականգնվենք: Մենք բոլոր 5 զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա խաղի համար: Իհարկե նրանք մոտիվացված են, 20-ից ավելի շատ բարձր որակի ու տաղանդավոր խաղացողներ ունեն, բայց մենք վստահ ենք մեր ուժերին ու կարծում եմ՝ լավ խաղ կանցկացնենք:

Չեմ կարծում, թե մարզադաշտը մեծ ազդեցություն կունենա: Ուկրաինայի հավաքականը վերջին խաղերում արդեն ապացուցել է, որ կարող է լավ հանդես գալ նաև այլ մարզադաշտերում»,- ասել է Խոակին Կապառոսը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր