211652_close_icon
views-count2499 դիտում article-date 13:11 10-06-2022

Երևանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը հունիսի 13-ին կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 13-ին ժամը 09:00-21:00-ը կդադարեցվի Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Նորքի փողոցի (մասնակի), Ամառանոցային, Հովսեփյան, Նորքի Այգիներ փողոցների առանձնատների և բազմաբնակարան շենքերի, Դավիթ-Բեկ փողոցի (մասնակի) առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Նույն օրը ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 75-ից մինչև թիվ 93 առանձնատների, Զ.Անդրանիկի փողոցի 1-ին փակուղու, Զ.Անդրանիկի փողոցի թիվ 95, 97, 99, 101, 101/1 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր