211652_close_icon
views-count1455 դիտում article-date 15:43 18-05-2022

Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի, Սպիտակի, Վանաձորի, Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կենտրոն-2 թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան, Վարդանանց, Մյասնիկյան, փողոցներով, Տ․Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր