211652_close_icon
views-count13212 դիտում article-date 22:47 09-06-2022

Ձերբակալվել է Մրգավետ համայնքի ՔՊ-ական գյուղապետը. պատճառը՝ թոռնիկի խնամակալության հարցն է. aravot.am

aravot.am-ը գրում է. Երեկ ձերբակալվել է Մրգավետ համայնքի ՔՊ-ական ղեկավար Գագիկ Նորիկի Սարգսյանը: Նա կասկածվում է ՔՕ 167 հոդվածի երկրորդ մասով. կնոջ՝ Լիաննա Սարգսյանի հետ, թոռանը՝ 2018 թվականին ծնված Լ.Ս.-ին, խնամակալից պահելու մեջ: Երեխայի խնամքը հանձնված է Ավետիք Վարազդատի Աբրահամյանին: Ավետիք Աբրահամյանը ոստիկանության գնդապետ է, Կոտայքի մարզի ոստիկանության նախկին պետը:

Մայիսի 5-ին ոստիկանները Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերել էին 35-ամյա Տաթեւիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով: Տաթեւիկ Աբրահամյանը Ավետիք Աբրահամյանի դուստրն է: Տաթեւիկի սպանության մեջ կասկածվում է նրա նախկին ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի առաջին մասով:

Ձերբակալված Մրգավետ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը Նարեկի հայրն է: Ի դեպ, Գագիկ Սարգսյանի կնոջը՝ Լիաննա Սարգսյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որի հիմքում Արաբկիրի թաղապետարանի մայիսի 13-ի որոշումն է, որով երեխայի խնամքը հանձնվել է Ավետիք Աբրահամյանին եւ կա դատավոր Մատինյանի որոշումը՝ երեխայի բնակության վայրը որոշելու հայցի ապահովման մասին, որով երեխայի բնակության վայրը սահմանվել է կրկին Ավետիք Աբրահամյանի բնակության վայրով:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր