1432 դիտում
14:47 07-06-2022
Չկա մեկ տեսանյութ, որում տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում ոստիկանի վրա. Արսեն Բաբայան
Հունիսի 3-ին ոստիկանության ներքին զորքերն առանց օրենքով սահմանված գրավոր հատուկ հրամանի ցուցարարների նկատմամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց հատուկ միջոցներ, որոնցից էին նաև ժամկետանց «Սվիրել» տեսակի ձայնալուսային արկերը: Այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա նաեւ նշել է. «Կիրառման անթույլատրելիության մասին դեռ պիտի քննություն կատարվի և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց դա հնարավոր կդառնա միայն Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո:
Ոստիկանությունը փորձեց այդ ապօրինությունն արդարացնել նրանով, թե իբր ցուցարարների կողմից քարեր են նետվել ոստիկանության ծառայողների վրա: Դրան հաջորդեց իշխանության բոլոր ապօրինությունները արդարացնելու մեծ փորձ ունեցող Դանիել Իոանիսյանի գրառումը, թե իբր գլխին քարերից ստացած վնասվածքներով 20 ոստիկան է տռղափոխվել հիվանդանոցներ:
Հետագայում, նաև իմ կողմից հրապարակած բազմաթիվ տեսանյութերով, ապացուցվեց, որ ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք:
Իշխանությունը, այնուհետև, քրեական գործ հարուցեց այն առթիվ, թե իբր քաղաքացիները անկարգություններ են կատարել և վնասել են ոստիկաններին:
Ամբողջ այդ բախումների ընթացքը տասնյակ լրատվամիջոցների ուղիղ եթերներում է եղել, տասնյակն էլ անդադար նկարահանել են: Ամբողջ ընթացքը նկարահանվել է նաև ոստիկանության և ԱԱԾ հատուկ ծառայողների կողմից: Եվ՝
Ուշադրություն
Պարզվում է չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի: Ի հակառակ դրա՝ տասնյակ տեսանյութեր կան, թե ոտիկանությունն ինչպես է մարդկանց նկատմամբ ֆիզիկական բիրտ ուժ կիրառում հաճախ անցնելով նույնիսկ թշնամանքի:
Իշխանափոխությունն անխուսափելի է, որից հետո պետք է հատ-հատ քրեադատավարական ընթացակարգով գնահատականներ տրվեն յուրաքաչնյուր ոստիկանի ապօրինի գործողությանը:

Նմանատիպ նյութեր
1336 դիտում
20:44 15-10-2023
Ձեր նմաններն էին, որ 70 տարի քար էին նետում Նժդեհի, Արամի ու Դրոյի վրա․ Էդուարդ Շարմազանով
1060 դիտում
15:50 11-03-2024
Հաստատվեց, ինչպես պնդում էի 2019-ին` ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել. Արսեն Բաբայան
Այս բաժնից
556 դիտում
22:43 30-10-2024
Իսպանիայում ջրհեղեղից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ խոսնակ
583 դիտում
22:18 30-10-2024
Հայտարարվել է ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի մրցույթ․ ՏԿԵՆ
820 դիտում
21:54 30-10-2024
ՊԵԿ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին