211652_close_icon
views-count5743 դիտում article-date 23:22 06-06-2022

Այս փուլում Ադրբեջանի հետ պատերազմի վտանգներ մեզ տեսանելի չեն, մեր բանակի ոգին բավականին բարձր է․ Սուրեն Պապիկյան

News.am-ը գրում է. Այս պահին հսկայածավալ աշխատանք է կատարվում սահմանի կահավորման ուղղությամբ, այդ աշխատանքները իմ անմիջական հսկողության տակ են, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այստեղ նույնպես մենք դիմել ենք պատվիրակված ծառայություններին։ Այս պահին մենք շուրջ 13 ընկերության հետ՝ հիմնականում ճանապարհաշինական ընկերությունների մասին է խոսքը, կառուցում ենք ճանապարհներ։ Սրանք բարձրլեռնային գոտիներում, դաշտամիջյան ․․․ սրանք այն ճանապարհներն են, որոնք հասցնում են մինչև առաջնագիծ։ Սրա համար մենք խնդիր ունենք ամառվա ընթացքում ամբողջությամբ ապահովել և ճանապարհային ցանցը և առաջնագիծը։ Այսինքն՝ դրան զուգահեռ և կատարվում են ինժեներական աշխատանքներ առաջնագծում»,– ասաց նա՝ հավելելով, որ սահմանային կահավորման այն վիճակը, որը եղել է նախքան պատերազմը «այս տարեվերջին այլևս չենք ունենա»։

Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ նախարարը նշել է, որ սահմանին որոշակի լարվածություն կա, թեև լինում է նաև Ադրբեջանի կողմից կեղծ տեղեկատվություն, թե ՀՀ ԶՈՒ–ն խախտել է հրադադարը։ «Որպես կանոն ՀՀ ԶՈՒ-ն հրադադարի ռեժիմի խախտումը կանխում է՝ լռեցնելով հակառակորդին։ Այսինքն՝ եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ։ Եվ լիահույս եմ, որ նման կերպ կվարվեն հարևան երկրի ԶՈՒ ներկայացուցիչները, և կկարողանանք փոքրիշատե այսօրվա խաղաղ վիճակը ապահովել և տանել կայուն խաղաղության։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր