211652_close_icon
views-count41553 դիտում article-date 18:19 06-06-2022

«Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը հայրենադարձվել էր Սիրիայից, նոր մեքենա էր գնել ու շտապել էր սիրած աղջկան ցույց տալ. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահացած երիտասարդը Սիրիայի Քեսաբ ավանից հայրենադարձած Վահան Սուլյանն է։ Նա մահացել է՝ փորձելով փրկել իրենից առաջ սահած ընկերոջը․ գրում է aravot.am-ը։

Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվել է Երևանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չեն կարողացել մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին  եղբայրը, երևանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները:

«Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ… Վահանը հոգևոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգևորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաև Արցախը: Երևանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երևանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երևանի փողոցներով…

Մանրամասներն՝ այստեղ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 29-ին, առավոտյան ժամը 06:00-ից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի և «Հայանտառ» Հաղարծինի տեղամասի  աշխատակիցների հետ սկսել էին  29-ամյա տղայի որոնողական աշխատանքները «Թաքնված ջրվեժ» արահետ կոչվող տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:20 –ի սահմաններում ջրվեժում՝ ջրի մեջ հրշեջ-փրկարարները հայտնաբերել էին նրա դին և ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ դուրս էին բերել դեպի անտառ:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Դիլիջանի  բաժնի պետ Եփրեմ Գալստյանը:

Ժամանել էր նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մամիկոն Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով դին տեղափոխվել է դիահերձարան և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մահացածի ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել էր ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել: Ըստ վարկածներից մեկի՝ երբ Վահան Ս.-ն Աննա Խ.-ի հետ այցելել էր նշված վայր, աղջիկը անզգուշաբար ընկել էր ջրվեժը և տղան փորձել էր օգնության հասնել նրան ու ինքը նույնպես ընկել էր  ջրվեժը, ինչն էլ դարձել էր մահվան պատճառ: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի           

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր