211652_close_icon
views-count676 դիտում article-date 17:44 06-06-2022

ՊԵԿ-ի Մաքսային ծառայության մի շարք ստորաբաժանումներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի տարածաշրջանային համակարգողների և ՊԵԿ մասնագետների միջև

Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության մի շարք ստորաբաժանումներում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել՝  ԵՄ արտահանման վերահսկման ծրագրի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների համակարգող Մաթիազ Մուրովեքի և նախագծի ղեկավար Միշել Մոնտեմուրոյի հետ:

ԵՄ փորձագետները տեղում ծանոթացել են աշխատանքային գործընթացին: Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության ծրագրերում և նախագծի կառավարման ոլորտում մասնագիտացած միջազգային փորձագետները ՊԵԿ մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել են ոլորտի մարտահրավերների, ռիսկերի կառավարման և մաքսային ընթացակարգերի վերաբերյալ հարցեր:

Չնայած համավարակով պայմանավորված ծրագրի ընթացքի և նախատեսված միջոցառումները ոչ ամբողջությամբ էին իրականացվել, սակայն կողմերը վերահաստատել են փոխադարձ հանձնառությունը ծրագրի նոր շրջափուլի մեկնարկին առավել սերտ համագործակցելու շուրջ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր