1815 դիտում
18:18 09-03-2022
ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է հարկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում:
Ռուստամ Բադասյանը շրջայց է կատարել հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության, հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչություններում, ինչպես նաև հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացը:
Կոմիտեի ղեկավարը հարկ վճարողների սպասարկման բաժնում հետևել է աշխատանքներին, հետաքրքրվել տնտեսվարողներին մատուցվող ծառայություններով և դրանց կազմակերպման ընթացքով:
Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հարկ վճարողների սպասարկման որակի շարունակական բարձրացումը, ինչպես նաև վերլուծական կարողությունների ընդլայնումն առանձնահատուկ կարևորություն ունի:
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ