211652_close_icon
views-count395 դիտում article-date 19:22 02-06-2022

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկուստեք հաստատվել է ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:






 

Նմանատիպ նյութեր