211652_close_icon
views-count3133 դիտում article-date 21:08 27-10-2017

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին. քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման և առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր