211652_close_icon

Կարմիր բերետավորները ծաղիկներ նվիրեցին երթում գտնվող երեխաներին. Երեխաները կավիճով գրեցին՝ «Նիկոլ դավաճան». ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1405 դիտում article-date 19:40 01-06-2022

News.am-ը գրում է. Ֆրանսիայի հրապարակից սկիզբ առաջ «Դիմադրության» շարժման երթը, որին մասնակցում են կանայք եւ երեխաներ, հասավ Հանրապետության հրապարակ: Այստեղ ոստիկանական մեքենաները զարդարված էին փուչիկներով:

Կարմիր բերետավորները սկսեցին ծաղիկներ նվիրել երթում գտնվող երեխաներին:

Կառավարության շենքի դիմաց երեխաները կավիճով գրեցին՝ «Նիկոլ դավաճան», նաեւ նկարեցին Արցախի դրոշը:

Կառավարության մուտքի մոտ թստիկանները շղթա են կազմել: Երեխաները կառավարության շենքի մոտ օդ բաց թողեցին իրենց ձեռքի փուչիկները:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր