Ավանդույթի համաձայն մարտի 8-ին ճանապարհային ոստիկանները ծաղիկներ նվիրեցին կին վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավանդույթի համաձայն` մարտի 8-ին ճանապարհային ոստիկանությունն իրականացրեց հատուկ ծառայություն։
Կանգնեցվում էին բոլոր այն մեքենաները, որոնց վարորդները կանայք էին։
Բայց, ոչ մի արձանագրություն ու տուգանք. ճանապարհային ոստիկանները շնորհավորում էին կանանց՝ Գարնան ու գեղեցկության տոնի առթիվ և ծաղիկներ նվիրում։
Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, բազում ժպիտներ և, իհարկե, կանաչ ճանապարհ։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]