10484 դիտում
10:32 30-08-2014
44-ամյա կին վարորդը Սարալանջի ճանապարհին Mitsubishi-ով ընկել է ձորակը. նրան օգնության են հասել ՃՈ աշխատակիցներն ու Կարմիր բերետավորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի փողոցում՝ թիվ 7 էլեկտրասյան մոտ, Երևանի բնակիչ, 44-ամյա Լիռա Ավակովան իր վարած Mitsubishi մակնիշի 26 OՏ 794 համարանիշի ավտոմեքենայով դեպի Տերյան փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջ կողմում գտնվող եզրաքարերին և քանդելով ճանապարհը բաժանող պատը՝ ընկել է ձորակը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ավակովային ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Մամիկոն Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով Mitsubishi մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.675.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 82.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+