1706 դիտում
13:23 27-12-2016
Սոցիալական տարբեր խմբերի և սիրիահայ ընտանիքների երեխաների համար ավանդական տոնական միջոցառումներ են կազմակերպվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններում, ավանդույթի համաձայն, մեծ տեղ են զբաղեցնում մանկական միջոցառումները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի նույնպես կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ` 4000 երեխաների համար: Ըստ այդմ` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեխաները դիտում են Հովհ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Քաջ Նազարի նոր արկածները» տոնական երաժշտական ներկայացումը:
Առաջին օրվա ներկայացումներից մեկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առիթով և վստահեցրել, որ մանուկների համար կազմակերպվող ցանկացած նախաձեռնություն, այդ թվում և Ամանորի տոնական ծրագրերը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության կենտրոնում են, դե իսկ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:
Ներկայացումն այս օրերին կդիտեն անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների և տարբեր սոցիալական խմբերի երեխաներ։
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
17:29 25-12-2015
Կազմակերպվել են տոնական միջոցառումներ` սոցիալական տարբեր խմբերի և սիրիահայ ընտանիքների երեխաների համար
3635 դիտում
21:40 27-12-2017
Կազմակերպվել է Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
982 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
994 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք