1399 դիտում
17:29 25-12-2015
Կազմակերպվել են տոնական միջոցառումներ` սոցիալական տարբեր խմբերի և սիրիահայ ընտանիքների երեխաների համար
Ավանդույթի համաձայն` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններում մեծ տեղ են զբաղեցնում մանկական միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի կողմից այս տարի ևս կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ` թվով 4000 երեխաների համար: Ըստ այդմ, դեկտեմբերի 25-28-ը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեխաները կդիտեն Հ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված <<Ձախորդ Փանոսի նոր արկածները>> տոնական երաժշտական ներկայացումը:
Առաջին օրվա ներկայացումներից մեկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:
Ներկայացումն այս օրերին կդիտեն անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական խմբերի երեխաներ։
Նմանատիպ նյութեր
3635 դիտում
21:40 27-12-2017
Կազմակերպվել է Ամանորի տոնական միջոցառում սիրիահայ երեխաների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
742 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
679 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
973 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է