211652_close_icon
views-count713 դիտում article-date 22:04 01-06-2022

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հյուրընկալվել են եվրոպական Էրազմուս ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մայիսի 31-ին հյուրընկալվեցին եվրոպական Էրազմուս ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած մասնագետները, որոնք ներկայացնում էին Պորտուգալիան, Իսպանիան, Հունգարիան, Մոլդովան, Իտալիան, Բուլղարիան, Ռումինիան։

ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ անցկացված համատեղ քննարկաման թեման էր «Նորարարություն և սոցիալական ձեռներեցությունը», որի ընթացքում կողմերն անդրադարձան իրենց երկրներում տնտեսության զարգացմանը զուգընթաց՝ սոցիալական ուղղվածության գործունեությունը խթանող միջոցներին ու նախաձեռնություններին։

Ներկայացվեցին համապատասխան առկա իրավական դաշտի կարգավորումները, գործարարության և սոցիալական կառույցների համագործակցության եղանակները, գործընթացներում պետական ու տեղական ինքնակառավարման մարմնների դերակատարությունը, բերվեցին օրինակելի մեթոդներ, ընդգծվեց վերջիններիս կատարելագործման ու տեղայնացման անհրաժեշտությունը։

Հյուրերի խնդրանքով ՀԱԳՄ փոխնախագահ Շահեն Կարամանուկյանը ներկայացրեց Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, ներդրումային հնարավորություններն ու առավելությունները, իրականացվող սոցիալական ծրագրերը։ Ընդգծվեց այն դերակատարությունը, որ Հայաստանը՝ որպես կապող օղակ, կարող է ունենալ ԵՄ և ԵԱՏՄ, ինչպես նաև աշխարհագրական տարբեր դիրքավորում ունեցող շուկաների միջև։ Եվրոպական Էրազմուս ծրագրի ներկայացուցիչները Հայաստանում կլինեն մինչև հունիսի 4-ը, այդ ընթացքում հանդիպուներ ու փորձի փոխանակում կունենան տարբեր պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր