211652_close_icon
views-count76231 դիտում article-date 16:10 31-05-2022

Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածը «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի սանն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Նոա» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով մահացել է ակադեմիայի 15-ամյա սան Կարեն Խաչատրյանը։
 
«Խոր ցավով տեղեկացանք, որ անցած գիշեր ծանր ավտովթարի հետևանքով մահացել է սան 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն։
«Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Կարենի ընտանիքին և բոլոր մտերիմներին», նշված է ակումբի ցավակցական գրառման մեջ:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ:
 
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել էր «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ ավագ քննիչ Մ. Բախտավորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս էր բերվել և քարշակի միջոցով տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Վաղարաշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր