43577 դիտում
15:08 14-12-2019
Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է՝ տեղում մահացածը նոր էր վերադարձել ՌԴ-ից, իսկ վիրավորներից 2-ը նրա հայրն ու եղբայրն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ երեկ դեկտեմբերի 13-ին, Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ВАЗ 2107-ը վարել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, 56-ամյա Պետրոս Խլղաթյանը, իսկ Volkswagen-ը վարել է Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բանկիչ, 44-ամյա Դավիթ Գրիգորյանը:
Վթարի հետևանքով Պ. Խլղաթյանի ուղևոր, համագյուղացի, 29-ամյա Անդրանիկ Խլղաթյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդ Պ. Խլղաթյանն ու նրա մյուս ուղևոր, համագյուղացի, 20-ամյա Համազասպ Խլղաթյանն ու Volkswagen-ի վարորդ Դ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգին տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 07-ի վարորդն ու նրա ուղևորները հայր ու որդիներ են և մահացածը օրեր առաջ էր Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/13/1142884/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 13-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Նորապատ–Հայկավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Volkswagen մակնիշի 36 FZ 917 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 PA 816 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները տեղափոխել էին «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաղդասար Կիրակոսյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
***
[b]
15.12.2019
13։00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է վթարի օրը մահացած 29-ամյա Ա. Խլղաթյանի հայրը՝ 07-ի վարորդ, 56-ամյա Պետրոս Խլղաթյանը։[/b]
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+