211652_close_icon
views-count24132 դիտում article-date 11:11 30-05-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպեատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մարտիրոսյանն ու Թաթուլ Միրզոյանը։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր