slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արտակարգ դեպք Երևանում. Կոմիտասի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու կախվել են ճանապարհի մի քանի 100 մ-ոց հատվածում. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում. Կոմիտասի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու կախվել են ճանապարհի մի քանի 100 մ-ոց հատվածում. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count12400 դիտում article-date 11:07 22-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 38 շենքի հարևանությամբ, տրոլեյբուսի հոսանքալարերը պոկվել, վնասել են էլեկտրալարերն ու կախվել ճանապարհով մեկ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան: Չեն վնասվել նաև տվյալ հատվածով անցնող տրանսպորտային միջոցներ:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարավերականգնողական գործին: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի կրտսեր պարեկներ Արամ Տոնոյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր