211652_close_icon
views-count16560 դիտում article-date 13:51 06-08-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը. ճանապարհը փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծի նրբանցքում, մշակույթի տան հետնամասում հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։ 

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները։ 

Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր էլեկտրական սղոցներով մասնատում են տապալված ծառը, որպեսզի էլեկտրոցանցի և Գազպրոմի աշխատակիցները կարողանան աշխատել։ 

Օպերտիվորեն ժամանել են նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի առաջին տեղամասի պետ Էդգար Մարկոսյանը, երկրորդ տեղամասի պետ Միքայել Ադամյանն ու դենտոլոգ Անդրանիկ Ալիխանյանը, որոնց նաև բնակիչները խնդրում էին, որպեսզի տարածքում նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր րէտվեն։ Վերջիններս էլ բնակիչներին հայտնեցին, որ այս պահին աշխատանքներ են կատարում ընկած ծառը հեռացնելու ուղղությամբ, իսկ մնացածների համար իրենք կզեկուցեն ղեկավարությանը։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+

Նմանատիպ նյութեր