Պելեգրինին՝ Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ֆուտբոլիստ
Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։
Հռոմեական ակումբի ավագը մրցաշարի ընթացքում 12 խաղ է անցկացրել՝ իր ակտիվում գրանցելով 5 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում։
Բացի դրանից, Պելեգրինին 22 հարված է արել դարպասին ողջ մրցաշարի ընթացքում։ Ավելի շատ հարված է արել միայն նրա թիմակից Թեմի Աբրահամը։