Պելեգրինին` Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ճանաչվել է Անգլիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Նշված ամսվա ընթացքում Անգլիայի չեմպիոնները տոնել են 5 անընդմեջ հաղթանակ և մեկ դեպքում ոչ-ոքի են խաղացել առաջնության նորեկ «Բյորնլի»-ի հետ: