Լուիս Սուարեսը` Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ
«Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսը ֆուտբոլային լրագրողների վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացող:
Ուրուգվայցի ռմբարկուն հավաքել է ձայների 52 % և գերազանցել է իր թիմակից Ստիվեն Ջերարդին ու «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեին: