211652_close_icon
views-count1478 դիտում article-date 12:26 27-05-2022

Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Անն Իդալգոյին դիմավորել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանում առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկվելու են ոչ միայն ծրագրերը, որոնք արդեն իսկ իրականացվել են երկու մայրաքաղաքի միջև, այլև վստահեցրել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհաջողվի համաձայնության գալ գործակցության նոր ոլորտների շուրջ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հավաստիացրել է, որ քաղաքին, որը Փարիզին տվել է, օրինակ, «Թումո»-ի գաղափարը, Ֆրանսիայի մայրաքաղաքը պատրաստ է աջակցել ու զորակցել ամեն ինչում՝ հնարավորությունների սահմանում։

Նշվում է, որ այցի շրջանակում նախանշված է Փարիզի քաղաքապետի հանդիպումը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների հետագա գործակցությանն ու ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր